=== Payment Gateway for Telcell === Contributors: HKDigitalAgency Donate link: https://hkdigital.am/ Tags: telcell , payment system Requires at least: 4.8 Tested up to: 6.4.3 Requires PHP: 5.6 Stable tag: 2.0.4 License: GPLv2 or later License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html External Service API: https://plugins.hkdigital.am/api/ Service Terms and Privacy Policy: https://plugins.hkdigital.am/terms.html Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։ == Նկարագրություն == Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Պլագինի աշխատանքային նկարագիր Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։ Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ • Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով, • Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը, • Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին, • Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։ Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1) 1. Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։ 2. Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։ 3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։ 4. Պլագինն ունի՝ • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ), • տեխնիկական լոգավորման հնարավորություն, • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն, • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։ Ուշադրություն Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։ == Ինտեգրում == Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ == Frequently Asked Questions == = Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը = Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ` 060 27 22 27 հեռախոսահամարով, կամ 10xbusiness@telcell.am էլ․ հասցեի միջոցով։ = Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է = Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ: = Ինչպե՞ս կատարեմ նույնականացում = Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝ - Կազմակերպության անվանում - Կազմակերպության ՀՎՀՀ - Հեռախոսահամար - Էլ հասցե - Կայքի անվանում == Screenshots == 1.Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը - telcell.jpg `/screenshot/telcell.jpg` 2. Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը - update.jpg `/screenshot/update.jpg` 3. Նկարում պատկերված է ընկերության հետ նույնականացման վահանակը - identification.jpg == Changelog == = 1.0.0 = * Հավելվածի թողարկում = 1.0.1 = * Wordpress 5․9 տարբերակի արդիականացում = 1.0.2 = * Կառավարման վահանակի հարմարավետության բարձրացում = 1.0.3 = * Ընկերության տարբերանշանի չափերի արդիականացում = 1.0.4 = * Արդիականացման աշխատանքներ = 1.0.5 = * Արդիականացման աշխատանքներ = 1.0.6 = * Արդիականացման աշխատանքներ = 1.0.7 = * Արդիականացման աշխատանքներ = 1.0.8 = * Արդիականացման աշխատանքներ = 1.0.9 = * Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն = 2.0.0 = * Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն = 2.0.1 = * Արդիականացման աշխատանքներ = 2.0.2 = * Արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում = 2.0.3 = * Արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում = 2.0.4 = * Անվտանգության բարձրացմանը ուղված արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում == Upgrade Notice == Հավելվածն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․2): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։ == Իրավունքեր == Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/ Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։ Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։ «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում • այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար, • WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար, • օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։