=== Payment Gateway for Fastshift === Contributors: HKDigitalAgency Donate link: https://hkdigital.am/ Tags: fastshift , fast shift Requires at least: 4.8 Tested up to: 6.4.3 Requires PHP: 5.6 Stable tag: 1.0.1 License: GPLv2 or later License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html Payment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։ == Նկարագրություն == Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար՝ ՀՀ դրամով վճարումներ ընդունելու նպատակով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Fast Shift համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Նախքան ծրագրային մոդուլի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի հետ՝ 010510010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Fast Shift հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Ծրագրային մոդուլի աշխատանքային նկարագիր Ծրագրային մոդուլի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Fast Shift վճարամեթոդի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամեթոդը, նրա Fast Shift էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որն օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչն արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։ Ծրագրային մոդուլի օգտագործման տեխնիկական պայմաններ • Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով, • Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը, • Կայքը համապատասխանեցնել ծրագրային մոդուլի նվազագույն պահանջներին, • Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։ Ծրագրային մոդուլի հնարավորությունները (տես՝ նկ․ 1) 1. Դուք հնարավորություն ունեք խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։ 2. Ծրագրային մոդուլը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML ծրագրային մոդուլի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս ծրագրային մոդուլն օգտագործել բազմալեզու կայքերի համար։ 3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։ 4. Ծրագրային մոդուլն ունի՝ • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ), • տեխնիկական լոգավորման հնարավորություն, • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն, • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։ Ուշադրություն Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ին։ == Ինտեգրում == Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Fastshift.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-Fastshift.zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ == Frequently Asked Questions == = Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը = Գաղտնաբառերը և այլ կարգավորումներ ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ` 010 510-010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով։ = Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է = Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրմանը, միայն ապահովում է հարմարավետ և ժամանակակից ծրագրային մոդուլ։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ: = Ինչպե՞ս կատարեմ նույնականացում = Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝ - Կազմակերպության անվանում - Կազմակերպության ՀՎՀՀ - Հեռախոսահամար - Էլ հասցե - Կայքի անվանում == Screenshots == 1. Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը `/screenshot/fastshift.jpg` 2. Այս նկարում պատկերված է նույնականացման համար նախատեսված էջը `/screenshot/Identification.jpg` == Changelog == = 1.0.0 = * Հավելվածի թողարկում == Upgrade Notice == Հավելվածն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․2): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։ == Իրավունքեր == Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/ Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։ Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։ «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում • այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար, • WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար, • օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։