=== Payment Gateway for EVOCABANK === Contributors: HKDigitalAgency Donate link: https://hkdigital.am/ Tags: evocabank , evoca , payment system Requires at least: 4.8 Tested up to: 6.5.5 Requires PHP: 5.6 Stable tag: 1.0.8 License: GPLv2 or later License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html Payment Gateway for EVOCABANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգը։ == Նկարագրություն == Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Հեռախոսահամար` 044 60 55 52 Էլ-հասցե՝ atm@evocabank.am Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։ Նույնականացում Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։ Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։ Աշխատանքային նկարագիր Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։ Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝ - Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով - Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը - Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին - Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2) 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն* == Installation/ Ինտեգրում == Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-evocabank.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-evocabank.zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ == Frequently Asked Questions == = = Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը = Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ` 044 60 55 52 հեռախոսահամարով, կամ atm@evocabank.am էլ․ հասցեի միջոցով։ = Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է = Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ: = Ինչպե՞ս կատարեմ նույնականացում = Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։ == Screenshots == 1. Նշված նկարում պատկերված է հավելվածի նույնականացման վահանակը `/screenshot/identification.jpg` 2. Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը `/screenshot/evocabank.jpg` 3. Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը `/screenshot/update.jpg` == Changelog == = 1.0.0 = * Հավելվածի թողարկում = 1.0.1 = * readme նկարագրության թարմացում * Պատկերասրահի ավելացում * Wordpress 5․4․2 տարբերակի թեստավորում = 1.0.2 = * Binding հնարավորության ավելացում * Կառավարման վահանակի արդիականացում * Wordpress 5․7․1 տարբերակի թեստավորում = 1.0.3 = * Refund հնարավորության ավելացում * Կառավարման վահանակի արդիականացում * Վճարում հաստատումով գործառույթի ավելացում * woocommerce subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում = 1.0.4 = * Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում * Կառավարման վահանակի արդիականացում * IPay 3DS2 անցման արդիականցում = 1.0.5 = * Անվտանգության բարձրացում = 1.0.6 = * Թարմացում և լուծումների արդիականացում = 1.0.7 = * Թարմացում և լուծումների արդիականացում = 1.0.8 = * Թարմացում և լուծումների արդիականացում == Upgrade Notice == Հավելումն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․3): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։ Հավելման թարմացման ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում։ == Իրավունքեր == Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Ուշադրություն Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։ ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում - այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար - Wordpress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, - oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։