=== Payment Gateway for AMERIABANK === Contributors: HKDigitalAgency Donate link: https://hkdigital.am/ Tags: Ameriabank ,ameria , payment system Requires at least: 4.8 Tested up to: 6.5.5 Requires PHP: 5.6 Stable tag: 1.2.3 License: GPLv2 or later License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html Ողջույն։ Մենք ներկայացնում ենք Payment Gateway for AMERIABANK-ը, որը միջազգային Woocomerce հավելվածի հավելումն է։ Վերջինիս օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ կայքին ինտեգրել Ամերիաբանկի վճարային համակարգը։ == Նկարագրություն == Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Հեռախոսահամար` 010 56 11 11 (դիմել քարտային և վճարային ենթակառուցվածքի բաժին) Էլ-հասցե՝ vpos.support@ameriabank.am Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։ Նույնականացում Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։ Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։ Աշխատանքային նկարագիր Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։ Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝ - Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով - Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը - Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին - Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2) 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն* 7. Բազմարժույթ վճարման ընդունման հնարավորության տեխնիկական ապահովում 8. Քարտի կցագրման հնարավորություն == Installation/ Ինտեգրում == Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Ուշադրություն Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։ == Frequently Asked Questions == = = Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը = Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ` 010 56 11 11 հեռախոսահամարով, կամ vpos.support@ameriabank.am էլ․ հասցեի միջոցով։ = Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է = Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ: = Ինչպե՞ս կատարեմ նույնականացում = Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։ = Կայքը Դոլարով վճար չի ընդունում = Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով "Բազմարժույթ" գործոնը ընդունել վճարումներ այլ տարադրամներով։ == Screenshots == 1. Նշված նկարում պատկերված է հավելվածի նույնականացման վահանակը `/screenshot/identification.jpg` 2. Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը `/screenshot/ameriabank.jpg` 3. Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը `/screenshot/update.jpg` == Changelog == = 1.0.0 = * Հավելման թողարկում = 1.0.1 = * Հավելման նկարագրության արդիականցում = 1.0.2 = * Հավելման համատեղության ստուգում Wordpress 5.6 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում = 1.0.6 = * Հավելման համատեղության ստուգում Wordpress 5.7.1 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում * Քարտի կցագրման հնարավորության ավելացում * Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում = 1.0.7 = * Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում = 1.0.8 = * Քարտի կցագրման հնարավորության տարբերանշանների ավելացում = 1.0.9 = * Գումարի վերադարձի գործողության ավելացում = 1.1.0 = * Կառավարման վահանակը հասանելի է նաև ռուսերեն և անգլերեն * Ավելացվել է Շվեդական կրոն և Բրիտանական ֆունտ տարադրամների վճարման ընդունման հնարավորություն * Մշակվել է պարբերական ավտոմատ վճարումների համակարգ Woocomerce subscribe հավելման համար = 1.1.1 = * Թեստային համակարգի արդիականացում = 1.1.2 = * Թեստային համակարգի արդիականացում * Վճարման հաստատման գործառույթի ավելացում = 1.1.3 = * Վճարման հաստատման գործառույթի արդիականացում = 1.1.4 = * Woocomerce հին տարբերակների համար աշխատունակության արդիականացում = 1.1.5 = * Woocomerce Subscription ինտեգրման աշխատունակության արդիականացում = 1.1.6 = * Woocomerce համատեղելիության արդիականացում = 1.1.7 = * Woocomerce համատեղելիության արդիականացում = 1.1.8 = * Հավելման արդիականացում = 1.1.9 = * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում = 1.2.0 = * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում, կրկնակի գնման գործառույթի ավելացում = 1.2.1 = * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում = 1.2.2 = * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում = 1.2.3 = * Wordpress հարթակի նոր պահանջներին համապատասխան արդիականացում և թեստավորում == Upgrade Notice == Հավելումն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․3): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։ Հավելման թարմացման ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում։ Ուշադրություն Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։ == Իրավունքեր == Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։ ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում - այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար - Wordpress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, - oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։