{
    "credits.title": "Scratch‑ի դեսպաններ եւ աջակիցներ",
    "credits.developers": "Scratch‑ը նախագծուած, մշակուած եւ համակարգուած է Scratch հիմնադրամի աշխատակազմին կողմէ, որ ոչ շահութաբեր կազմակերպութիւն մըն է։",
    "credits.moderators": "Scratch‑ի կազմակերպչական խումբը կը կառավարէ, կ՛աջակցի եւ կը բարելաւէ Scratch‑ի առցանց համայնքը՝",
    "credits.previousTitle": "Նախկին MIT Scratch աշխատակազմի անդամներ",
    "credits.previousBody": "Scratch‑ի խումբի նախկին անդամները կատարած են շարք մը կարեւոր ներդրումներ՝ Ճոն Մալոնի (որ ղեկավարած է Scratch‑ի ծրագրաւորման առաջին տասնամեակը) եւ Անտրէս Մոնրոյ‑Հերնանտէսը (որ ստեղծած է Scratch համայնքի առաջին կայքը)։ Կային նաեւ այլ աջակցողներ՝",
    "credits.partnersTitle": "Ծրագրաւորման եւ նախագծման գործընկերներ",
    "credits.researchersIntro": "Scratch‑ի հետազօտութիւնը կը կատարուի MIT Scratch խումբին եւ այլ համալսարանական հետազօտողներու կողմէ, որոնց շարքին՝",
    "credits.partnersBody": "Փոլա Պոնթա եւ Պրայըն Սիլվըրմըն, Playful Invention կազմակերպութիւն (որոնք սկսած են աջակցիլ Scratch‑ի ձեւաւորման աշխատանքներուն այն ժամանակ, երբ նախագիծը տակաւին «Scratch» անունը չունէր)։",
    "credits.researchersTitle": "Scratch‑ի հետազօտողներ",
    "credits.researchersBody": "{scratchResearchLink}‑ը նախաձեռնուած է MIT Scratch աշխատակազմին եւ այլ համալսարանական հետազօտողներու կողմէ, որոնց շարքին՝",
    "credits.researchLinkText": "Scratch‑ի հետազօտութիւն",
    "credits.researchersContributors": "Եասմին Քաֆայի (որ համագործակցած է {nsfLink}‑ի վրայ)՝ Փենսիլվանիոյ համալսարանի Կրթութեան բարձրագոյն դպրոցի մէջ, Քարեն Պրենըն (որ կը ղեկավարէ {scratchEdLink}‑ը)՝ Հարվարդի Կրթութեան բարձրագոյն դպրոցի մէջ, Պենճամին Մաքօ Հիլ՝ Ուաշինկթընի համալսարանէն, Անտրէս Մոնրոյ Հերնանտէս՝ Microsoft Research‑էն, Միմի Իթօ եւ Քրիսթլ Մարթին՝ Քալիֆորնիոյ համալսարանէն, Իրվայն, Քուին Պըրք՝ Չարլսթընի քոլէճէն, Տէպորա Ֆիլտս՝ Եութա Սթէյթ համալսարանէն, եւ Քայլի Փեփլըր՝ Ինտիանայի համալսարանէն։",
    "credits.researchNSFLinkText": "նախնական NSF Scratch‑ի դրամաշնորհ",
    "credits.researchScratchEdLinkText": "ScratchEd նախագիծ",
    "credits.acknowledgementsTitle": "Երախտագիտութիւն",
    "credits.acknowledgementsContributors": "Երկար տարիներ շարունակ Scratch‑ին աջակցութիւն ցուցաբերած են հետեւեալ անձերը՝",
    "credits.acknowledgementsDonors": "Scratch‑ը 501(c)(3) տեսակի ոչ շահութաբեր հիմնադրամ մըն է, որ կը հիմնուի հարկէ զերծ նուիրատուութիւններու վրայ, եւ այդ աջակցութեան շնորհիւ է, որ Scratch‑ը կը մնայ անվճար՝ բոլորին համար։ Հիմնադիր նուիրատուներու ցանկը տեսնելու համար խնդրենք այցելեցէ՛ք այստեղ՝ {donorsLink}։",
    "credits.acknowledgementsDonorsLinkText": "Աջակիցներու էջ",
    "credits.acknowledgementsLifelongKindergarten": "{lifelongKindergartenLink}‑ը MIT Media Lab‑ի մէջ 2002 թուականին նախաձեռնած է Scratch նախագիծին եւ ստացած է {nsfGrantLink}‑ը՝ իբրեւ մէկ տարուան աջակցութիւն։ Խումբը Scratch‑ը հրապարակայնօրէն թողարկած է 2007‑ին եւ զարգացուցած է զայն մինչեւ 2019 թուական, երբ Scratch‑ի խումբը տեղափոխուած է Scratch հիմնադրամ։ Lifelong Kindergarten խումբը, փրոֆեսէօր Միթչըլ Ռեսնիքի ղեկավարութեամբ, կը շարունակէ համագործակցիլ Scratch‑ի խումբին հետ՝ Scratch‑ի միջոցով ստեղծագործական ուսուցումը հետազօտելու եւ անոր աջակցելու ամբողջ աշխարհին մէջ։",
    "credits.acknowledgementsLifelongKindergartenLinkText": "Lifelong Kindergarten հետազօտական խումբ",
    "credits.acknowledgementsNSFGrantLinkText": "Գիտութեան ազգային հիմնադրամի դրամաշնորհ",
    "credits.acknowledgementsTranslators": "Ամբողջ աշխարհով՝ {translatorsLink}‑ի օգնութեան շնորհիւ Scratch‑ը հասանելի է բազմաթիւ լեզուներով։",
    "credits.acknowledgementsLanguageOrganizers": "Խորին շնորհակալութիւն կը յայտնենք հետեւեալ լեզուական համակարգողներուն՝ իրենց լեզուով Scratch‑ի թարգմանիչներուն աշխատանքները համակարգելնուն համար։",
    "credits.acknowledgementsTranslatorsLinkText": "Scratch‑ի թարգմանիչներ",
    "credits.acknowledgementsCommunity": "Մեծապէս կը գնահատենք ամբողջ աշխարհի Scratch համայնքի բոլոր աջակցողները, որոնք ձեւաւորած են Scratch‑ի ուղին՝ տարածելով եւ բաժնեկցելով իրենց նախագիծերը, մեկնաբանութիւնները եւ գաղափարները։",
    "credits.acknowledgementsInfluencers": "Սէյմըր Փէյփըրթը եւ Ալըն Քէյը իրենց գաղափարներուն մէջ խորապէս ոգեշնչուած են Scratch‑ի մեր աշխատանքէն։",
    "credits.supportersTitle": "Օժանդակ կազմակերպութիւններ",
    "credits.supportersFinancialHeader": "Scratch‑ին ֆինանսական մեծ աջակցութիւն ցուցաբերած են հետեւեալ կազմակերպութիւնները՝",
    "credits.supportersServicesHeader": "Հետեւեալ կազմակերպութիւնները նուիրաբերած են իրենց ծառայութիւնները եւ օգնած, որ Scratch‑ը շարունակէ իր անխափան գործունէութիւնը՝",
    "credits.supportersOpenHeader": "Scratch‑ը չէր կրնար գոյութիւն ունենալ առանց բաց աղբիւրով եւ անվճար արտօնագիրներով ծրագրային ապահովումներու, որոնց շարքին՝",
    "credits.currentSponsors": "Ներկայ հովանաւորներ",
    "credits.currentFinancialSupport": "Scratch‑ին նիւթական մեծ աջակցութիւն ցուցաբերած են հետեւեալ կազմակերպութիւնները՝",
    "credits.donorsTitle": "Նուիրատուներ",
    "credits.lifelongKindergartenTitle": "Lifelong Kindergarten խումբ",
    "credits.translationsTitle": "Թարգմանիչներ",
    "credits.illustrationsTitle": "Պատկերազարդումներ",
    "credits.acknowledgementsIllustrations": "Բազում շնորհակալութիւն հետեւեալ նկարիչներուն, որոնք աջակցած են Scratch‑ի կերպարներու գրադարաններու ստեղծման աշխատանքներուն՝",
    "credits.soundsTitle": "Ձայներ",
    "credits.pastContributors": "Scratch‑ի աշխատակազմի նախկին անդամներ",
    "credits.pastContributorsThanks": "Scratch‑ի աշխատակազմի նախկին անդամները իրականացուցած են շարք մը կարեւոր ներդրումներ, որոնց շարքին՝",
    "credits.acknowledgementsOtherContributors": "Նախկին աջակիցներ",
    "credits.otherContributors": "Այլ աջակցողներու շարքին են՝",
    "credits.acknowledgementsSounds": "Scratch‑ի ձայնային գրադարանը կ՛օգտագործէ անվճար ձայնային նիւթեր հետեւեալ կայքերէն՝ Adobe.com, Archive.org, FreeMusicArchive.org, FreeSound.org եւ Incompetech.com։",
    "credits.soundsThanks": "Շնորհակալութիւն կը յայտնենք հետեւեալ անձերուն. Նինա Փէյլի Archive.org‑էն, Քելի Մէյզ, Փիթըր Ռուտենքօ եւ Քրիս Զապրիսքի՝ FreeMusicArchive.org‑էն, եւ Քեւին ՄաքԼէօտ՝ Incompetech.com‑էն։ Շնորհակալութիւն նաեւ freesound.org կայքի արուեստագէտներուն՝"
}